Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը»

«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը»
15.02.2013 | 12:51

«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը»` միջազգային նախագիծ հանդիսացող նոր գեղարվեստական ֆիլմը, պատրաստ կլինի 2013-ի գարնանը: Ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են Թբիլիսիում, ավարտվել Լվովում:
Փարաջանովին մարմնավորում է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան, Կաննի 2010 թ. մրցանակակիր, ֆիլմի համառեժիսոր Սերժ Ավետիքյանը: Երաժշտության հեղինակը ֆրանսիացի Միշել Կարսկին է:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզան Բագրատունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆրանսիական կողմը «Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» կներկայացնի Կաննի կինոփառատոնի բոլոր անվանակարգերում: Հայաստանյան ցուցադրության մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: Ներկայումս ընթանում են ֆիլմի մոնտաժային աշխատանքները:
Հավելենք, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն 1,9 մլն եվրո է: Ռուզան Բագրատունյանի տեղեկացմամբ՝ ծրագրում իրենց ֆինանսական ներդրումներն են արել ֆրանսիական, ուկրաինական, շվեդական և վրացական կողմերը: Հայաստանը ֆիլմի նկարահանման աշխատանքների համար տրամադրել է 200 հազար եվրո:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ